National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
21.03.2023
Փոփոխություններ են առաջարկվում «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում
1 / 2

«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններով հստակ կամրագրվեն ներկայացուցչի մի շարք լիազորություններ, մասնավորապես, Եվրոպական դատարան եւ Արդարադատության միջազգային դատարան ժամանակավոր կամ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին դիմումներ ներկայացնելու հետ կապված:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը ՀՀ անունից Եվրոպական դատարան կարող է ներկայացնել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ, նաեւ հնարավորություն կունենա առանց Կառավարության որոշման Արդարադատության միջազգային դատարան ներկայացնելու հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն: Միջազգային արբիտրաժային կամ վեճը դատարան հանձնելու կամ միջազգային արբիտրաժային վեճերի շրջանակներում իրականացված բանակցությունների արդյունքում կարող է կնքվել հաշտության համաձայնագիր, որը պետք է ներկայացվի Կառավարության հաստատմանը: Միջազգային դատարաններ, Եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտ եւ միջազգային արբիտրաժային կենտրոններ գործուղվող իրավաբանները կմեկնեն ՀՀ վարչապետի որոշման հիման վրա: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով եթե տվյալ անձը հանրային ծառայող չէ, ապա նրա հետ կկնքվի համապատասխան պայմանագիր: Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ մինչ այժմ հարցը հստակ կանոնակարգված չի եղել, բայց գործընթացն իրականացվել է Կառավարության որոշման հիման վրա:

Ներկայացնելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ Արփինե Դավոյանը նշել է, որ առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում Ներկայացուցչի օրենսդրորեն ամրագրված լիազորություններն ավելի հստակ կկարգավորվեն, ինչի արդյունքում կբարձրանա Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության որակը եւ Ներկայացուցչի գործունեության արդյունավետությունը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am